ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Անկարան հերքում է Հայաստանի հետ սահմանի բացման լուրը

    Անկարան հերքում է Հայաստանի հետ սահմանի բացման լուրը

    Տարածված տեղեկատվությունը, թե սեպտեմբերին Թուրքիան բացելու է Հայաստանի հետ սահմանը, չի արտացոլում իրականությունը՝ ադրբեջանական APA լրատվական գործակալությանը փոխանցել են Թուրքիայի արտգործնախարարությունից:
  • ՀՀ նախագահը շնորհավորել է ԱՄՆ-ի Անկախության օրը

    ՀՀ նախագահը շնորհավորել է ԱՄՆ-ի Անկախության օրը

    Նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ի Անկախության օրվա առթիվ հյուրընկալվել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի նստավայրում: Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Ջոն Հեֆեռնին և ի դեմս նրա՝ դեսպանատան աշխատակիցներին ու ԱՄՆ-ի ժողովրդին:
  • Նեյմարի համար ավարտվեց աշխարհի առաջնությունը

    Նեյմարի համար ավարտվեց աշխարհի առաջնությունը

    Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստ Նեյմարը 1/4 եզրափակիչում Կոլումբիայի հետ խաղում ստացած վնասվածքի պատճառով աշխարհի առաջնությունում այլևս դաշտ դուրս չի կարող գալ՝ հայտնել է հավաքականի բժիշկ Ռոդրիգո Լասմարը:
  • Վախճանվել է միտրոպոլիտ Վլադիմիրը

    Վախճանվել է միտրոպոլիտ Վլադիմիրը

    Վախճանվել է Կիևի և համայն ՈՒկրաինայի միտրոպոլիտ Վլադիմիրը։ Հուլիսի 4-ին 78-ամյա պատրիարքը ներքին արյունահոսություն էր ունեցել, նա հիվանդ էր քաղցկեղով։ Միտրոպոլիտ Վլադիմիրը (աշխարհիկ անունը՝ Վիկտոր Մարկիանի Սաբոդան) ծնվել է 1935-ի նոյեմբերի 23-ին:
  • ՀՀ նախագահը մեկնում է Արգենտինա, ՈՒրուգվայ, Չիլի,  ՌԴ նախագահը՝ Կուբա, Արգենտինա, Բրազիլիա

    ՀՀ նախագահը մեկնում է Արգենտինա, ՈՒրուգվայ, Չիլի, ՌԴ նախագահը՝ Կուբա, Արգենտինա, Բրազիլիա

    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տարածաշրջանային այցով մեկնում է Հարավային Ամերիկա՝ հուլիսի 6-8-ին նա պաշտոնական այց կկատարի Արգենտինա, հուլիսի 8-10-ին պետական այցով կգտնվի ՈՒրուգվայում, իսկ հուլիսի 10-12-ին՝ պաշտոնական այցով Չիլիում:
  • Գրոհայիններն Աֆղանստանում 400 բենզատար են հրդեհել

    Գրոհայիններն Աֆղանստանում 400 բենզատար են հրդեհել

    Աֆղանստանում գրոհայիններն ավելի քան 400 բեռնատար են հրդեհել, որոնք բեռնված են եղել բենզինով ու նավթով: Ենթադրաբար, դրանք նախատեսված են եղել ՆԱՏՕ-ի զորքերի համար:
  • Հայաստանի և Ռումինիայի ԱԳՆ-ների խորհրդակցություններ Երևանում

    Հայաստանի և Ռումինիայի ԱԳՆ-ների խորհրդակցություններ Երևանում

    Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ընդունել է Ռումինիայի արտգործնախարարության պետքարտուղար Բոգդան Աուրեսկուին, ով Հայաստան է ժամանել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններին մասնակցելու նպատակով:
  • ՈՒկրաինայի ուժայինները ազատագրել են Սլավյանսկը

    ՈՒկրաինայի ուժայինները ազատագրել են Սլավյանսկը

    ՈՒկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ անջատողականների մեծ մասը, այդ թվում և` ինքնահռչակ «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» պաշտպանության նախարար Իգոր Գիրկինը, հեռացել են Սլավյանսկից: Ավակովի խոսքով՝ անջատողականները «կորուստներ են կրում և գերի հանձնվում»:
  • ՀՀԿ երիտասարդները մասնակցեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնին

    ՀՀԿ երիտասարդները մասնակցեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնին

    Հուլիսի 4-ին նշվում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը, որը նաև Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու ուխտի օրն է: Եկեղեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գտնելու օրը նշում է մի ճգնավորի կողմից Սրբի աճյունը աստվածային հայտնությամբ գտնելուց հետո:
  • Վահե ՂԱԶԱՐՅԱՆ. Սահմանդրությունը կարծես հերոսի արձանի լինի

    Վահե ՂԱԶԱՐՅԱՆ. Սահմանդրությունը կարծես հերոսի արձանի լինի

    Աստվածն առաջին մարդուն իշխան կարգեց, բայց արգելեց օգտվել դրախտում աճող ծառից: Այդպիսով Աստծու կողմից սահմանվեց առաջին օրենքը, իսկ մարդը խախտեց այն: Երկար ժամանակ Երկնային կանոնները դրվել են հասարակական հարաբերությունները կարգավորող օրենքների հիմքում: